Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հին Նուբարաշեն, նոր աղբավայր

Հին Նուբարաշեն, նոր աղբավայր
13.12.2018 | 20:30

«Նուբարաշենի աղբավայրը 50 տարի է գործում է, և այդտեղ կուտակված աղբը ենթակա չէ վերամշակման։ Դրա համար այն հետաքրքիր չէ ներդրողներին»,- գործադիրի նիստում ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Եվ այսպես, կրկին գործադիրը որոշեց նոր աղբավայր կառուցել։ Վերջին 10 տարում Նուբարաշենի աղբավայրի լինել-չլինելու խնդիրը բազմիցս դրել-վերցրել են, բայց սայլը տեղից չի շարժվել։ Երեկ «թավշյա» կառավարությունը որոշեց զբաղվել խնդրով։ Ինչ արդյունքներ կլինեն, ժամանակը ցույց կտա, իսկ մինչ այդ նշենք, որ, ըստ Սուրեն Պապիկյանի ՀՀ-ի վերակառուցման ու Զարգացման եվրոպական բանկի միջև 2015-ին վավերացված ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի գործող աղբավայրը փակել և կառուցել նորը` կրկին Նուբարաշենում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ